Անգլիական Պրեմիեր Լիգայի մարզիչները որոշել են 2012/13 մրցաշրջանի լավագույն երիտասարդ խաղացողին, գլխավոր մարզչին և տրասնֆերը:
«Լիվերպուլի» կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը հավաքել է ձայների 52%-ը և ճանաչվել ընթացիկ մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ: Նա շրջանցել է Ադամ Լալանային («Սաութհեմպտոն», 18%), Օսկարին («Չելսի», 12%) և Սթիվ Կոկլերին («Տոտտենհեմ», 6%):
Այս մրցաշրջանի լավագույն տրանսֆերն է «Սուոնսիի» հարձակվող Միչուն: Երկրորդ տեղում է Ռոբին վան Պերսին, ով «Արսենալից» տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»:
Լավագույն մարզիչ է ճանաչվել Միքայել Լաուդրուպը, որը գլխավորում է «Սուոնսին»: