mnatany.am

Նորություններ

Պրեմիեր Լիգայի 3֊րդ տուրին ընդառաջ (վերլուծություն)

21.08.2015, 21:28

aplՕգոստոսի 22֊ին կմեկնարի Պրեմիեր Լիգայի 3֊րդ տուրը, որում մեզ հետաքրքիր խաղեր են սպասվում։ Հերթով անդրադառնանք սպասվող բոլոր խաղերին և կատարենք մեր կանխատեսումը։

 

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Նյուքասլ Յունայթեդ» 22.05.15, 15:45, «Օլդ Թրաֆորդ»

 

«Մանչեսթեր Յունայթեդն» այս շաբաթվա ընթացքում արդեն մեկ հանդիպում անցկացրել է: «Կարմիր սատանաները» Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլի առաջին խաղում 3-1 հաշվով հաղթեցին բելգիական «Բրյուգեին»: Բնականաբար դա իր ազդեցությունը կունենա ֆուտբոլիստների մարզավիճակի վրա։ Այդ խաղում իրեն հիանալի դրսևորեց Մեմֆիս Դեպայը` դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: Թիմի հայտացուցակից դուրս են մնացել Դե Խեան, Վալդեսը, Ֆելայնին, Ջոնսը և Ռոխոն: «Նյուքասլի» նորեկ Ֆլորան Տովենը հայտավորված չէ, իսկ Դարիլ Յանմատը որակազրկված է:

 

Մեր կանխատեսումը` 2:0

 

«Կրիստալ Փելես» - «Աստոն Վիլլա»  22.05.15, 18:00, «Սելհարսթ Պարկ»

 

Երկու թիմերն էլ ունեն նույն ցուցանիշը` 2 խաղ, 1 հաղթանակ, 1 պարտություն: Կազմերի հետ կապված խնդիրներ չկան:

 

Մեր կանխատեսումը` 1։0

 

«Լեսթեր Սիթի» - «Տոտտենհեմ»   22.08.15 18:00, «Կինգ Փաուեր Սթեդիում»

 

«Լեսթերը» հիանալի արդյունք է ցուցադրում այս մրցաշրջանում` 2 խաղ, 2 հաղթանակ: Թիմի շարքերը համալրել է  Շվեյցարիայի հավաքականի  կիսապաշտպան Գյոքհան Ինլերը: Հիանալի մարզավիճակում են Ռիյադ Մահրեզը և Շինջի Օկազակին: «Տոտենհեմը» ձախողեց նախորդ խաղի վերջնամասը: Հաշվի մեջ առաջ լինելով երկու գնդակի առավելությամբ՝ թիմը ձեռքից բաց թողեց հաղթանակը: Երկու թիմերի կազմերում էլ առանցքային կորուստներ չկան:

 

Մեր կանխատեսումը՝ 2։1

 

«Նորվիչ Սիթի» - «Ստոկ Սիթի» 22.08.15, 18:00, «Քերոու Ռոուդ»

 

«Նորվիչը» նախորդ տուրում անսպասելիորեն հաղթեց «Սանդերլենդին»: Լավ տպավորություն թողեց թիմի կիսապաշտպան Նաթան Ռեդմոնդը: «Սթոկի» երկրպագուները ուրախանալու առիթ ունեն, քանի որ թիմի հայտացուցակում է հայտնվել Ջերդան Շաքիրին:

 

Մեր կանխատեսումը՝ 1։1

 

«Սանդերլենդ» - «Սուոնսի Սիթի» 22.08.15, 18:00, «Սթեդիում օֆ Լայթ»

 

«Սանդերլենդը» չափազանց անհաջող է մեկնարկել այս մրցաշրջանում: Երկու խաղի  ընթացքում թիմը բաց է թողել 7 գնդակ: Այս խաղում վնասվածքի պատճառով թիմի հայտացուցակից դուրս են մնացել Ադամ Ջոնսոնը և Խորդի Գոմեսը:

 

«Սուոնսին» շարունակում է հստակ քայլերով առաջ գնալ: Նախորդ տուրում թիմը հաղթեց «Նյուքասլին»` ցուցադրելով  արագ և դինամիկ ֆուտբոլ: Լավ մարզավիճակում է գտնվում թիմի նորեկ Անդրե Այուն, ով արդեն հասցրել է դառնալ 2 գոլի հեղինակ: Հարցականի տակ է Կի Սուն Յունի մասնակցությունը:

 

Մեր կանխատեսումը` 1։3

 

«Վեստ Հեմ Յունայթեդ» - «Բորնմուտ» 22.08.15, 18:00, «Բոլեյն Գրաունդ»

 

«Վեստ Հեմը» նախորդ տուրում անակնկալ կերպով պարտվեց «Լեսթերին», իսկ հանդիպման վերջին րոպեին խաղադաշտից հեռացվեց թիմի դարպասապահ Ադրիանը: Վնասվածքի պատճառով բացակայում է Մաուրո Սարատեն: «Բորնմուտը» նախորդ տուրում «Լիվերպուլի» հետ խաղում լավ տպավորություն թողեց: Թիմը ցուցադրում էր իսկական բրիտանական ֆուտբոլ: Անընդհատ բարձրից փոխանցումներ դեպի մրցակցի տուգանային հրապարակ: Այդ փոխանցումներին արձագանքում էին թիմի հարձակվողներ` Մաքս-Ալեն Գրադելը, Ջոշուա Քինգը և Կալում Ուիլսոնը: Իսկ ստանդարտ դիրքերի ժամանակ ակտիվ էր թիմի ավագ Տոմի Էլֆիկը:

 

Մեր կանխատեսումը` 1։1

 

«Վեստ Բրոմվիչ» - «Չելսի» 23.08.15, 16:30, «Հոթորնս»

 

«Վեստ Բրոմվիչը» ևս այն թիմերից է, որոնց համար այս մրցաշրջանի մեկնարկը այդքան էլ լավ չդասավորվեց: Թիմը երկու խաղից հետո ունի ընդհամենը 1 միավոր: Նախորդ տուրում  Պրեմիեր Լիգայում  իր նորամուտը նշեց Սալոմոն Ռոնդոնը: «Վեստ Բրոմվիչի» գլխավոր մարզիչ Տոնի Պյուլիսը երբեք չի պարտվել Ժոզե Մոուրինյոյին:

 

Արդյունքների առումով «Չելսին» նույն վիճակում է գտնվում: Բայց այս շաբաթվա ընթացքում թիմը երկու նոր ֆուտբոլիստների է գնել` Ռահման Բաբան և Պեդրո Ռոդրիգեսը: Ավարտվել է Տիբո Կուրտուայի որակազրկումը և Ժոզե Մոուրինյոն հաստատել է, որ բելգիացի դարպասապահն այս խաղը կսկսի մեկնարկային րոպեներից: Վնասվածքի պատճառով  հայտացուցակից դուրս են մնացել Օսկարն ու Վիկտոր Մոզեսը: «Չելսին» պետք է անի ամեն ինչ  հաղթանակի հասնելու համար:

 

Մեր կանխատեսումը` 0։2

 

«Էվերթոն» - «Մանչեսթեր Սիթի» 23.08.15 ,19:00, «Գուդիսոն Պարկ»

 

«Էվերթոնը» նախորդ տուրում՝ արտագնա խաղում խոշոր հաշվով հաղթեց «Սաութհեմպտոնին»: Դուբլի հեղինակ դարձավ Ռոմելու Լուկակուն, ով կարծես վերադառնում է իր նախկին մարզավիճակին: Գլխավոր կորուստը թիմի ավագ Լեյթոն Բեյնսի բացակայությունն է:

 

«Մանչեսթեր Սիթին» նոր ֆուտբոլիստ է ձեռք բերել: Թիմի շարքերը համալրել է Արգենտինայի հավաքականի պաշտպան Նիկոլաս Օտամենդին, բայց դեռևս պարզ չէ արդյո՞ք նա կմասնակցի այս հանդիպմանը: Հարցականի տակ է նաև Ֆաբիան Դելֆի և Ֆերնանդոյի մասնակցությունը:

 

Մեր կանխատեսումը` 2։2

 

«Ոութֆորդ» - «Սաութհեմպտոն» 23.08.15, 19:00, «Վիկարաժ Ռոուդ»

«Ուոթֆորդի» շարքերը համալրել է հանրահայտ իտալացի հարձակվող Ալլեսանդրո Դիամանտին: Թիմը երկու խաղից հետո վաստակել է 2 միավոր: «Սաութհեմպտոնը»  Եվրոպա Լիգայի ոչ-ոքի խաղաց դանիական «Միտյուլանդի» հետ` 1:1: Թիմը նախորդ տուրում սեփական հարկի տակ խոշոր հաշվով պարտությունից հետո պետք է փորձի վերականգվել: Դեռևս պարզ չէ՝ արդյո՞ք այս խաղին պատրաստ կլինի Յորդի Կլասին:

 

Մեր կանխատեսումը` 1։2

 

«Արսենալ» - «Լիվերպուլ» 24.08.15, 23:00, «Էմիրեյթս»

 

«Արսենալը» լոնդոնյան դերբիում կարողացավ առավելության հասնել «Կրիստալ Փելեսի» նկատմամբ: Թիմի առաջատարներ Ալեքսիս Սանչեսը, Մեսութ Օզիլը և Օլիվյե Ժիրուն աստիճանաբար վերադառնում են իրենց լավագույն մարզավիճակին: Դեռևս վնասվածքից ապաքինվում են Ջեք Ուիլշերն ու Դանի Ուելբեքը:

 

«Լիվերպուլը» նախորդ տուրում Կրիստիան  Բենտեկեի միակ գոլի շնորհիվ հաղթեց «Բորնմուտին»: Այդ խաղից հետո թիմի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը գովեստի խոսքեր հղեց բելգիացի հարձակվողի հասցեին: Այդ խաղում թեթև վնասվածք է ստացել թիմի ավագ Ջորդան Հենդերսոնը, ում մասնակցությունը հարցականի տակ է: Բացի նրանից  բացակայում են նաև Բալոտելլին, Ալենը, Բորինին, Սթարրիջը և Ֆլանագանը:

Վերլուծությունը՝ Միրո Ալեքսանյանի

Մոուրինյո. «Ես էմոցիոնալ կապ ունեմ «Նյուքասլի» հետ»

17.10.2021, 17:52

Մոուրինյո. «Ես էմոցիոնալ կապ ունեմ «Նյուքասլի» հետ»

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ ինքը «էմոցիոնալ կապ» ունի «Նյուքասլ Յունայթեդ» ակումբի հետ։   Օրեր առաջ Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Դենի Միլսը հայտնեց, որ Մոուրինյոն հիանալի թեկնածու կլինի «Նյուքասլի» նոր ղեկավարների համար, որպեսզի որքան հնարավոր է շուտ ակումբը հասնի հաջողությունների։

կարդալ...

Գործարքը կայացավ. Սաուդյան Արաբիայից ներդրողները ձեռք բերեցին Նյուքասլ ակումբը

07.10.2021, 20:36

Գործարքը կայացավ. Սաուդյան Արաբիայից ներդրողները ձեռք բերեցին Նյուքասլ ակումբը

«Նյուքասլ Յունայթեդ» ակումբի պաշտոնական կայքը հայտնել է, որ Սաուդյան Արաբիայի հանրային ներդրումների ֆոնդը ավարտին է հասցրել անգլիական ակումբի բաժնետոմսերը ձեռք բերելու գործընթացը։

կարդալ...