mnatany.am

Նորություններ

Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի անակնկալները

31.08.2015, 14:04

GomisՊրեմիեր Լիգայի 4-րդ տուրը լի էր անակնկալներով։ Այս տուրում անսպասելի պարտություններ կրեցին չեմպիոն «Չելսին» և ընթացիկ մրցաշրջանի չեմպիոնական պայքարի մասնակիցներ «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։ Հերթով քննարկենք այս խաղերը։

 

«Չելսի» 1-2 «Կրիստալ Փելես»

 

Այս խաղը Ժոզե Մոուրինյոյի համար 200-րդն էր Պրեմիեր Լիգայում և 100-րդը «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում: Սա 2-րդ տնային պարտությունն էր պորտուգալացու համար։ Առաջին պարտությունը կրել է 2 տարի առաջ՝ «Սանդերլենդից»:

 

Jose

 

Անդրադառնալով այս խաղին՝ կարելի է ընդգծել, որ չնայած պարտությանը, թիմի խաղում դրական տեղաշարժ էր նկատվում: Շատ ակտիվ էր Պեդրոն: Նա իր արագության և դրիբլինգի շնորհիվ կարողանում էր շրջանցել մրցակիցներին և եզրից փոխանցում կատարել տուգանային հրապարակ: Հենց այդ փոխանցումներից մեկն էլ ավարտվեց գոլով: Պեդրոն հասցնում էր նաև պաշտպանվել, ինչը չես ասի Վիլյանի, Ազարի և Ֆաբրեգասի դեպքում: Վատ մարզավիճակի մեջ է նաև թիմի հենակետային կիսապաշտպան Նեմանյա Մատիչը: Եվ հենց նրա վատ խաղով է պայմանավորված «Չելսիի» պաշտպանողական գործողություններում տիրող քաոսը:

 

Այս խաղին հայտավորված էր թիմի նորեկ Ռահման Բաբան, բայց Ժոզե Մոուրինյոյի խոսքերով, նա դեռ պատրաստ չէ խաղալ: Իսկ երբ պատրաստ լինի, անկասկած պետք է խաղա Բրանիսլավ Իվանովիչի փոխարեն, այսինքն, Ասպիլիկուետան կխաղա աջ եզրում, իսկ Բաբան՝ ձախ: Իվանովիչի խաղը շատ հարցեր է առաջացնում: Վերջին մի քանի խաղերում անընդհատ մրցակիցները կարողանում են ազատ գոտիներ ստանալ հարձակման ձախ եզրում:

 

Հնարավոր է, որ այս միտքը տարօրինակ թվա, բայց «Կրիստալ Փելեսի» հետ խաղը կարող է բեկումնային լինել «Չելսիի» համար: Նախ երևում էր, որ թիմի խաղում ավելացել է ագրեսիվությունը, ֆուտբոլիստները փորձում էին ավելի շատ գրոհել, ակտիվ էին եզրերը և վերջապես գոլի հեղինակ դարձավ Ռադամել Ֆալկաոն: Այդ գոլը կարող է կոլումբիացուն օգնել վերգտնել վստահությունը և վերադառնալ իր նախկին մակարդակին:

 

Իսկ երիտասարդ Քենեդիի մասին կարելի է միայն գովեստի խոսքեր ասել: Փոխարինման դուրս գալուց հետո բրազիլացին իրեն հիանալի դրսևորեց:

 

Ինչևէ, Պրեմիեր Լիգայում երկշաբաթյա դադար է՝ կապված հավաքականների խաղերի հետ, իսկ դրանից հետո արդեն կարելի է հասկանալ, թե ինչ դասեր է քաղել «Չելսին» այս պարտությունից:

 

«Լիվերպուլ» 0-3 «Վեստ Հեմ»

 

Այս մրցաշրջանում «Վեստ Հեմի» խաղը շատ անկայուն է: Թիմը սկզբից դուրս մնաց Եվրոպա լիգայից, հետո մրցակցի հարկի տակ հաղթեց «Արսենալին», հետո 2 պարտություն սեփական հարկի տակ, իսկ հիմա հաղթանակ «Էնֆիլդում»՝ «Լիվերպուլի» նկատմամբ: Ամեն դեպքում, սա այնքան էլ վատ արդյունք չէ Սլավեն Բիլիչի համար:

 

«Վեստ Հեմի» խաղում մեծ դերակատարություն ունի թիմի նորեկ, ֆրանսիացի Դիմիտրի Պայետը: «Լիվերպուլի» մասին խոսելիս, նույնպես կարելի է նշել անկայուն խաղը: Առաջնության մեկնարկային տուրում, երբ Բրենդան Ռոջերսը թիմի մեկնարկային կազմում չընդգրկեց և ոչ մի հենակետային կիսապաշտպանի, բոլորը զարմացան: Բայց թիմը պաշտպանողական գործողություններում վստահ խաղ ցուցադրեց, ինչը չես ասի «Վեստ Հեմի» հետ խաղի մասին: Այս խաղում միաժամանակ խաղադաշտ էին դուրս եկել 3 կենտրոնական կիսապաշտպաններ` Ջան, Միլներ, Լուկաս: Ու երբ այսպիսի ֆուտբոլիստների առկայությամբ թիմը բաց է թողնում 3 գնդակ, հասկանում ես, որ ինչ որ մի բան այն չէ: Եթե կա մեկը, որ անկախ ամեն ինչից, փորձում է հնարավորինս օգտակար լինել թիմին՝ դա Կրիստիան Բենտեկեն է: Իսկ Ջեյմս Միլներին շատ շուտ սկսեցին աստվածացնել և միանգամից վստահել երկրորդ ավագի կոչումը: Երևում է՝ հենց դա էլ ազդել է անգլիացու խաղի վրա: Լովրենի մասին խոսելն անգամ ավելորդ է: Անկեղծ լինենք` նա այն ֆուտբոլիստ չէ, ով պետք է լինի մերսիսայդցիների մեկնարկային կազմում:

 

Հույս ունենանք, որ այս դադարը Բրենդան Ռոջերսին կօգնի շտկելու իր թիմի խաղը:

 

Rodgers

 

«Սուոնսի Սիթի» 2-1 «Մանչեսթեր Յունայթեդ»

Gaal

Գարի Մոնկը կարողացել է ստեղծել մարտունակ թիմ, որն արդեն երկրորդ տարին անընդմեջ տհաճ անկնկալներ է մատուցում անգլիական գրանդ ակումբներին: Նախորդ մրցաշրջանում «Սուոնսին» հաղթեց «Արսենալին» և նույն «Մանչեսթեր Յունայթեդին»:

 

Երբ Վիլֆրիդ Բոնին լքեց ակումբը, շատերը մտածեցին, որ թիմի խաղի որակը կտուժի, բայց ....: Այսօրվա «Սուոնսիի» գլխավոր առավելություններից է թիմային խաղը: Չկա մի ֆուտբոլիստ, ով միայնակ է առաջ տանում իր թիմին: Բոլորը կախված են միմյանցից: Օրինակ` Գոմիսի հաջող խաղի պատճառն այն է, որ ֆրանսիացին իր թիկունքում ունի 3 այնպիսի խաղընկերներ, ովքեր կարող են ոչնչից գոլային պահ ստեղծել իր համար: Այդ ֆուտբոլիստներն են` Շելվին, Սիգուրդսոնը, և թիմի նորեկ Այուն:

 

«Մանչեսթեր Յունայթեդը  շատ լավ էր մեկնարկել այս մրցարջանը, բայց այս խաղից հետո շատ հարցեր անպատասխան մնացին: Դեռևս պարզ չէ Դե Խեայի ապագան: Ինչպես նշել է թիմի նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը. «Յունայթեդին հարկավոր է դարպասապահ, պաշտպան և հարձակվող: Ու ցանկալի է, որ նրանք լինեն թոփ մակարդակի ֆուտբոլիստներ»: Դժվար է այստեղ չհամաձայնվել Նևիլի հետ:

 

Ինչևէ, սպասենք տրանսֆերային պատուհանի փակվելուն և կհասկանանք ` ինչպիսի՞ կազմ կունենա Լուի վան Գաալի թիմն այս մրցաշրջանի առաջին հատվածում:

Վերլուծությունը՝ Միրո Ալեքսանյանի

Մոուրինյո. «Ես էմոցիոնալ կապ ունեմ «Նյուքասլի» հետ»

17.10.2021, 17:52

Մոուրինյո. «Ես էմոցիոնալ կապ ունեմ «Նյուքասլի» հետ»

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ ինքը «էմոցիոնալ կապ» ունի «Նյուքասլ Յունայթեդ» ակումբի հետ։   Օրեր առաջ Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Դենի Միլսը հայտնեց, որ Մոուրինյոն հիանալի թեկնածու կլինի «Նյուքասլի» նոր ղեկավարների համար, որպեսզի որքան հնարավոր է շուտ ակումբը հասնի հաջողությունների։

կարդալ...

Fantasy-ի մեր լիգայի հերթական հաղթողը ստացավ իր մրցանակը

04.10.2021, 09:42

Fantasy-ի մեր լիգայի հերթական հաղթողը ստացավ իր մրցանակը

www.premierleague.am կայքը 7-րդ տարին անընդմեջ կազմակերպում է Fantasy Premier league խաղի ներքին առաջնություն, որի հաղթողը որպես մրցանակ ստանում է իր նախընտրած մարզաշապիկը Անգլիայում ակումբի պաշտոնական խանութից։

կարդալ...