Հաջորդ մրցաշրջանում Պրեմիեր Լիգայում որոշակի դրվագների համար կարող է գործածվել խաղացողներին պատժելու հետադարձը ձևը: Այս մասին հայտնում է The Telegraph պարբերականը:
Խոսքն այն մասին է, որ այժմ Ֆուտբոլի ասոցացիան կարող է երկարաժամկետ որակազրկել ֆուտբոլիստներին կանոնների կոպիտ խախտման համար, որոնք տեսել է մրցավարը, սակայն նախընտրել է չպատժել:
Սա մասնավորապես թույլ կտա խուսափել այնպիսի իրավիճակներից, ինչպիսին որ եղավ «Ուիգանի» կիսապաշտպան Քալում Մակմանամանի հետ: Վերջինս խուսափեց որակազրկումից այն դեպքում, որ «Նյուքասլի» պաշտպան Մասադիո Հայդարայի նկատմամբ կոպիտ խախտում էր թույլ տվել: Այդ ժամանակ Ֆուտբոլի ասոցացիան իրավունք չուներ պատժել ֆուտբոլիստին: