Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր կայանլիք Տոտտենհեմ-ֆուլհեմ հանդիպումը հետաձգվել է Ֆուլհեմ ֆուտբոլային ակումբի նախաձեռնությամբ, որը դիմել է Պրեմիեր Լիգային նման խնդրանքով, քանի որ ակումբում դեռ վարակվածների մասով անորոշություն է։
Տոտտենհեմ ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել. «Տոտտենհեմ ֆուտբոլային ակումբը ցավում է հանդիպման հետաձգման համար և առողջություն է մաոնում Ֆուլհեմ ֆուտբոլային ակումբի ողջ անձնակազմին»։
Ինչպիսի՞ իրավիճակ է կովիդի հետ կապված ԱՊԼ-ում
Երեքշաբթի Պրեմիեր Լիգան որոշում ընդունեց այն մասին, որ ակումբները պետք է շաբաթական երկու անգամ թեստ հանձնեն (նախկինում շաբաթական մեկ անգամ էր), քանի որ վարակվածների թիվը կտրուկ աճել էր։
Դեկտեմբերի 21-27 ի ընթացքում անցկացրած թեստերի արդյունքում 18 դրական դեպք էր գրանցվել, ընդհանուր 1479 ֆուտբոլիստ էր թեստ հանձնել։ Դրական արդյունք ունեցողները անմիջապես մեկուսանում են։
18 գրանցված դեպքերը ամենաշատն են ԱՊԼ-ում մեկ շաբաթվա համար, սկսած այն պահից, երբ Պրեմիեր Լիգան անցել էր շաբաթական մեկանգամյա թեստեր անցկացնելուն։
Հնարավոր է արդյո՞ք ԱՊԼ-ի առաջնության խաղերի հետաձգում
Պրեմիեր Լիգան այսօր բարձր մակարդակով հայտարարեց, որ նման հարցի շուրջ նույնիսկ քննարկում չկա, քանի որ ԱՊԼ-ի ոչ մի ակումբ պաշտոնապես նման հարցով չի դիմել։
Խնդիրը նաև խիտ օրացույցի մեջ է․ ԱՊԼ-ը ուղղակի ազատ շաբաթ չունի, որպեսզի իրեն նման ճոխություն թույլ տա։