«Պորտուի» կոլումբիացի հարձակվող Ջեկսոն Մարտինեսը խոստովանել է, որ առաջարկի դեպքում մեծ ուրախությամբ կտեղափոխվի «Արսենալ»:
Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի առաջատարի հարձակման գծում եղած խնդիրները հայտնի են բոլորին և Մարտինեսն այն ֆուտբոլիստներից է, ովքեր հունվարին կարող են տեղափոխվել «Էմիրեյթս»:
Պորտուգալիայի առաջնության այս մրցաշրջանում Ջեկսոնը մասնակցել է 14 խաղի և դարձել 12 գոլի հեղինակ: 27-ամյա կոլումբիացին չի թաքցնում իր համակրանքը լոնդոնյան ակումբի նկատմամբ:
-Ես մանկուց երկրպագել եմ «Արսենալին»: Ես սիրում եմ այդ ակումբի խաղաոճը: Եթե ինձ հնարավորություն ընձեռնվի խաղալ «Արսենալում», ապա առանց երկար մտածելու կընդունեմ առաջարկը,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: