Հաջորդ մրցաշրջանից «Լիվերպուլի» պաշտպան Ջեյմի Կարագերը Sky Sports հեռուստատեսությունում աշխատելու է որպես փորձագետ:
Հիշեցնենք, որ փետրվարին 35-ամյա ֆուտբոլիստը հայտնեց, որ ամռանն ավարտելու է կարիերան: Չնայած Բրենդան Ռոջերսի գովասանքներին և կանոնավոր տեղին հիմնական կազմում՝ Կարագերը չի պատրաստվում փոխել որոշումը:
Ավելի վաղ հայտնում էին, որ Ջեյմին կարող է միանալ BT հեռուստալիքին, որը սկսելու է հեռարձակել Պրեմիեր Լիգայի հանդիպումները և դրա համար արդեն հրավիրել է «Տոտտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլին, «Արսենալի» վինգեր Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենին և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսիին:
Մինչդեռ Կարագերը որոշեց գնալ Անգլիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Գարի Նևիլի ճանապարհով, որն արդեն մի քանի տարի աշխատում է Sky-ում: Այսպիսով, Ջեյմին կդառնա այս հեռուստաընկերության այն չորս փորձագետներից մեկը, որոնք նախկին ֆուտբոլիստներ են: Նրանց թվում են նաև Գրեմ Սունեսսը և Ջեյմի Ռեդնապը: