• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ջեյմի Կարագերը չի զղջում կարիերան ավարտելու մասին որոշման համար

Ջեյմի Կարագեր«Լիվերպուլի» պաշտպան Ջեյմի Կարագերը վստահ է, որ ճիշտ է վարվում՝ ավարտելով կարիերան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:

35-ամյա անգլիացին դեռ փետրվարին էր հայտնել, որ ավարտում է կարիերան: Մինչդեռ դրանից հետո վետերանը հիանալի մարզավիճակ է ձեռք բերել և խաղում է յուրաքանչյուր հանդիպմանը: Ամեն դեպքում Ջեյմին չի զղջում իր որոշման համար և կարծում է, որ ճիշտ է վարվում:

-Հաճելի է, երբ մարդիկ ասում են. «Դու լավ ես խաղում, պետք է շարունակես»: Սակայն ինչքան շատ եմ այս խոսքերը լսում, այնքան ավելի եմ համոզվում, որ ճիշտ որոշում եմ կայացրել:

Որպես «Էվերթոնի» երկրպագու և «Լիվերպուլի» խաղացող՝ շատ մարդկանց եմ տեսել, որոնց մասին երկրպագուները մտածում էին, որ չափազանց երկար մնացին ֆուտբոլում: Ես չեմ ցանկանում այդպիսին լինել:

Մի ժամանակ մտածում էի. «Ինչպե՞ս կհեռանաս: Ինչպե՞ս կբաժանվես «Լիվերպուլից»: Սակայն իմ ուղեղում մի արտահայտություն կա, որը լսել եմ մի օտարերկրացի ֆուտբոլիստից. «Հեռացի՛ր ֆուտբոլից, մինչև ֆուտբոլիը չի հեռացել քեզնից»,- հայտնել է Կարագերը: Liverpool Echo