• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ջերմեյն Դեֆոն դուրս է մնացել շարքից երեք շաբաթով

Ջերմեյն Դեֆո«Տոտտենհեմի» հարձակվող Ջերմեյն Դեֆոն չի օգնելու իր թիմին առաջիկա երեք շաբաթներին կոճի ջիլի վնասվածքի պատճառով: Այս մասին հայտնում է Sky Sports-ը:

Այս վնասվածքը 30-ամյա Դեֆոն ստացել է կիրակի օրը կայացած «Վեստ Բրոմվիչի» հետ խաղի ժամանակ, որն ավարտվեց «Տոտտենհեմի» հաղթանակով (0:1): Այդ ժամանակ Ջերմեյնն անհաջող բախվել էր մրցակից թիմի հարձակվող Լոնգին և ստիպված էր լքել դաշտը մինչև ընդմիջում:

Այսօր «Տոտտենհեմի» բժիշկները հայտնել են, որ նա բաց է թողնելու երեք շաբաթ առանց խաղային պրակտիկայի:

Այսպիսով, լոնդոնյան ակումբը չի կարող հույսը դնել իր հարձակվողի վրա Պրեմիեր Լիգայի շրջանակներում կայանալիք «Նյուքասլի» դեմ խաղում, ինչպես նաև Եվրոպա Լիգայում «Լիոնի» հետ կայանալիք երկու խաղերի ժամանակ:

Ավելացնենք, որ Դեֆոյին կարող է փոխարինել Էմանուել Ադեբայորը, ով վերջերս է վերադարձել աֆրիկյան ազգերի գավաթից: