![](https://premierleague.am/v22/wp-content/uploads/2024/01/jackson-1067x600.webp)
«Չելսիի» հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը բաց կթողնի չորեքշաբթի երեկոյան կայանալիք «Լիվերպուլի» դեմ հանդիպումը։
Անցած երկուշաբթի Սենեգալի հավաքականը Ջեքսոնի հետ միասին ավարտեց իր ելույթները Աֆրիկայի գավաթի խաղարկությունում:
«Չելսին» մինչև վերջին րոպեն հույս ուներ, որ Ջեքսոնը ժամանակին կհասցնի վերադառնալ «Լիվերպուլի» դեմ արտագնա հանդիպմանը մասնակցլու համար:
Այնուամենայնիվ, Daily Mail-ը պնդում է, որ Սենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան կարգադրել է իր խաղացողներին նախ վերադառնալ հայրենիք: Ջեքսոնը չորեքշաբթի օրը միայն կժամանի Անգլիա։