• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ջիմի Կեբե. «Ռեդինգի» անհաջողությունների մեջ մեղավոր է սեփականատեր Անտոն Զինգարևիչը»

Ջիմի Կեբե«Ռեդինգի» կիսապաշտպան Ջիմի Կեբեն թիմի անհաջող ելույթների համար մեղադրում է սեփականատեր Անտոն Զինգարևիչին: Կեբեն այսպիսի հայտարարություն է արել Daily Mail-ի հետ զրույցում:

17 տուրից հետո «Ռեդինգն» ունի ընդամենը 9 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի վերջին տեղը: Շատերի կարծիքով այս տխուր վիճակը կապված է անհաջող աշխատանքի հետ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Հենց նման կարծիք էլ ունի Կեբեն:

-Կարծում եմ` ամռանը պետք է համալրվեինք նորմալ խաղացողներով: Ինձ սխալ չհասկանաք. ինձ դուր է գալիս խաղալ նրանց հետ, մենք ամբողջ ուժով խաղում ենք, իրար օգնում, սակայն Չեմպիոնշիփի և Պրեմիեր Լիգայի միջև ահռելի տարբերություն կա: Ակումբը չի կարող լավը լինել, եթե շատ գումար չես ներդնում: Այս պարագայում ի՞նչ սպասել մեզնից:

Կեբեն խորհուրդ է տալիս հարցնել սեփականատիրոջից, թե ում գնել և ում ոչ: Նա ունի ֆինանսական միջոցներ լավ խաղացողներ ձեռք բերելու համար:

-Մենք հիմա ծանր վիճակում ենք: Նրան հարցրեք` ուզում է իր ակումբը դարձնել ավելի լավը, թե ոչ:

Հետաքրքիր փաստեր