«Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Ջոլեոն Լեսկոտը պատրաստ է քննարկել «Էվերթոն» վերադառնալու տարբերակը, սակայն միայն այն դեպքում, եթե մերսիսայդցիների ղեկին մնա Դևիդ Մոյեսը:
30-ամյա անգլիացին դժգոհել էր ոչ մշտական խաղային պրակտիկայից և խոստովանել, որ մտածում է ակումբը փոխելու մասին:
Ինչպես հաղորդում է talkSPORT-ը, Լեսկոտը պատրաստ է դիտարկել «Էվերթոն» վերադառնալու տարբերակը, որտեղից էլ 2009թ-ին տեղափոխվեց «Սիթի»: Սակայն լիվերպուլցիները իրենց նախկին խաղացողին վերադարձնելու հնարավորություն չեն ունենա, եթե չկարողանան ակումբում պահել Դևիդ Մոյեսին, ում պայմանագիրը լրանում է այս մրցաշրջանի ավարտից հետո:
Հաղորդվում է, որ «Սիթին» պատրաստ է Լեսկոտին բաց թողնել ընդամենը 4 մլն ֆունտով:
Հիշեցնենք, որ 2009թ-ին «քաղաքայինները» Ջոլեոնի համար վճարեցին 22 մլն ֆունտ: