«Չելսիի» ավագ Ջոն Թերրին ծնկի վնասվածքի պատճառով բաց կթողնի շաբաթ օրը կայանալիք «Ուիգանի» հետ խաղը:
Թերրին նոյեմբերի 11-ին՝ «Լիվերպուլի» հետ խաղում լուրջ վնասվածք էր ստացել և չնայած ապաքինման, նա առաջիկա խաղին կհետևի տրիբունայից: Ջոնը ամբողջությամբ չի լուծել խնդիրները առաղջության հետ:
«Կապույտների» մարզչական շտաբը որոշել է Թերրիին հանգստանալու հնարավորություն տալ:
-Մեր ֆուտբոլիստներից երկուսը վնասվածք ունեն: Ռոմելուն երկար կբացակայի, իսկ Թերրիի մոտ այդքան լուրջ չէ, սակայն վաղվա խաղին նա չի մասնակցի:
Մյուս բոլոր ֆուտբոլիստները, այդ թվում Պետեր Չեխը և Դեմբա Բան պատրաստ են խաղալու,- ասել է «Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը: ESPN