Կիսապաշտպան Ջո Քոուլը պաշտոնապես ավարտին հասցրեց իր տեղափոխությունը «Աստոն Վիլլա»՝ բիրմինգհեմյան ակումբի հետ երկու տարվա պայմանագիր ստորագրելով:
32-ամյա անգլիացին այսօր հաջող բուժզննում է անցել և դարձել է տրանսֆերային այս պատուհանի ընթացքում «վիլլացիների» երկրորդ նորեկը՝ Ֆիլիպ Սենդերոսից հետո: Տեղափոխությունը կայացել է ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով, քանի որ նախորդ մրցաշրջանի ավարտից հետո լրացել էր Քոուլի պայմանագիրը «Վեստ Հեմի» հետ:
Ջոն նախկինում հանդես է եկել նաև «Չելսիում», «Լիվերպուլում» և «Լիլում»: Փորձառու պաշտպանն Անգլիայի ազգային հավաքականում մասնակցել է 56 հանդիպման: