«Լիվերպուլի» վինգեր Ռահիմ Ստերլինգը Լեհաստանի դեմ խաղի համար հրավիրվել է Անգլիայի ազգային հավաքական:
Մոնտենեգրոյի դեմ խաղին հայտավորված ֆուտբոլիստներից երկուսը չեն կարողանա մասնակցել Լեհաստանի դեմ խաղին, որը տեղի կունենա երեքշաբթի օրը՝ «Ուեմբլի» մարզադաշտում: Թոմ Քլևերլին վնասվածքով է վերադարձել «Յունայթեդ», իսկ «Տոտտենհեմի» պաշտպան Քայլ Ուոլկերը որակազրկում ունի:
Եթե Ուոլկերին աջ եզրում կարող է փոխարինել Փիլ Ջոնսը կամ Կրիս Սմոլլինգը, ապա Քլևերլիի փոխարեն Ռոյ Հոջսոնը որոշել է հրավիրել Ռահիմ Ստերլինգին, ով անցած հինգշաբթի Անգլիայի ազգային հավաքականին օգնեց հաղթել Սան-Մարինոյին:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերին Ստերլինգը դարձավ Անգլիայի հավաքականի բոլոր ժամանակների հինգերրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: Սակայն այդ պահից 18-ամյա Ստերլինգը չէր հրավիրվել հավաքական: