«Մանչեսթեր Յունայթեդի» վետերան Ռայան Գիգգսը նոր մեկամյա պայմանագիր է կնքել ակումբի հետ:
Գիգգսը «Յունայթեդ» է եկել 1991 թվականի մարտին: Այս ամբողջ ընթացքում նա այնքան հսկայական փորձ է ձեռք բերել, որ գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը պարզապես չէր կարող իրեն թույլ տալ կորցնել այսպիսի խաղացողի: Ռայանն առաջվա պես շատ օգտակար ֆուտբոլիստ է ակումբի համար:
Այս պահին Գիգգսն ակումբի ռեկորդակիրն է՝ անցկացնելով 931 հանդիպում և խփելով 168 գոլ: Նա 12 անգամ դարձել է Պրեմիեր Լիգայի չեմպիոն, 4 անգամ նվաճել է Անգլիայի գավաթը, 3 անգամ Լիգայի գավաթը և 2 անգամ Չեմպիոնների Լիգան:
-Ես ինձ շատ լավ եմ զգում և ավելի քան երբեք հաճույք եմ ստանում ֆուտբոլից, սակայն ամենակարևորը՝ ես օգտակար եմ ակումբին: Ես հաճույք եմ ստանում, որ մի մասնիկն եմ այն թիմի, որն այսպիսի մտածելակերպ ունի: Այժմ, երբ մրցաշրջանը մոտենում է ավարտին, մենք նորից տիտղոս նվաճելու հնարավորություն ունենք,- հայտնել է Գիգգսը:
Ավելացնենք, որ Գիգգսի նոր պայմանագիրը կգործի մինչև 2014 թվականի հունիս: Այդ ժամանակ նա կլինի արդեն 40 անց: