• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռաֆայել Բենիտեսը գովել է Տորրեսին

Բենիտես և Տորրես«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հույս է հայտնել, որ «Ստյաուայի» դարպասը Տորրեսի խփած գնդակը կօգնի խաղացողին վերականգնել վստահությունը սեփական ուժերի նկատմամբ:

Խաղի 88-րդ րոպեին Տորրեսը չկարողացավ իրացնել 11 մետրանոցը: Սակայն մարզիչը գոհ է իսպանացու խաղից: Տորրեսը վերջին 20 խաղերում իր 3-րդ գնդակը խփեց:

-Տորրեսը վերականգնեց վստահությունն ինքն իր նկատմամբ և այժմ կարող է պատասխանատվություն վերցնել իր վրա: Մենք գոհ ենք, որ նա որոշեց իրացնել 11 մետրանոցը:

Ֆերնանդոն լավ խաղ անցկացրեց: Նա գոլ խփեց և դրանից հետո սկսեց ավելի վստահ գործել: Սա միայն դրական ազդեցություն ունեցավ թիմի և հենց իր վրա:

Նրա համար շատ կարևոր նշանակություն ուներ խփված գնդակը: Սակայն դա ավելի կարևոր է «Չելսիի» համար:

Տորրեսը մարզումների ժամանակ շատ է աշխատել: Հույս ունեմ, որ այս գոլին կհետևեն շատ այլ գոլեր,- նշել է Բենիտեսը:

Հիշեցնենք, որ Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «ազնվականները» հյուրընկալվեցին «Ստյաուային» և պարտվեցին 0:1 հաշվով: Երեկ կայացած պատասխան խաղում «Չելսին» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց մրցակցին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ: