• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռաֆայել Բենիտեսը «Սիթիի» հետ խաղում դաշտ չի հանելու Թերրիին և Լեմպարդին

Ջոն Թերրի և Ֆրենկ Լեմպարդ«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը չի պատրաստվում խաղացնել Ջոն Թերրիին և Ֆրենկ Լեմպարդին կիրակի օրը կայանալիք Անգլիայի գավաթի կիսաեզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղի ընթացքում: Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը:

Դեռ վերջերս անհնար էր պատկերացնել նմանատիպ իրավիճակ: Լեմպարդը «Ուեմբլի» մարզադաշտում մասնակցել է «ազնվականների» վերջին 11 հանդիպումներին հենց մեկնարկային րոպեներից:

Ռոման Աբրամովիչի օրոք Ֆրենկը մասնակցել է 34 տարբեր կիսաեզրափակիչներից և եզրափակիչներից 32-ին: Նա բաց է թողել 2008 թվականի Լիգայի գավաթի երկու կիաեզրափակիչները մեջքի վնասվածքի պատճառով: Թերրին այդ հանդիպումներից 27-ին է մասնակցել:

Մինչդեռ Բենիտեսի գլխավորությամբ ամեն ինչ փոխվել է: Լեմպարդն, ում պայմանագիրը լրանում է այս ամառ, և Թերրին, ով վերջերս է ապաքինվել ծանր վնասվածքից, այլևս չեն համարվում հիմնական կազմի խաղացողներ:

Երկու վետերաններն այս անգամ էլ կհայտնվեն պահեստայինների նստարանին: Բենիտեսը շարունակում է ռոտացիա կատարել, և կիրակի օրը պատրաստվում է վստահել այլ խաղացողների:

Հետաքրքիր փաստեր