«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հայտնել է, որ ոչ մի խնդիր չունի ակումբի ղեկավարության և խաղացողների հետ: Այս մասին հայտնում է Goal.com կայքը՝ հղում անելով BBC-ին:
-Հիանալի հարաբերություններ ունեմ Ռոման Աբրամովիչի հետ: Ինձ հաճելի է նրա հետ շփվել ֆուտբոլի վերաբերյալ:
Նա ցանկանում է հաղթել, և ես այստեղ եմ հենց այդ պատճառով: Այնպես որ կջանամ ամբողջ ուժով մինչև իմ աշխատանքային վերջին օրը:
Խնդիրներ չունեմ ակումբում և ոչ մեկի հետ: Ընդհակառակը, ամեն ինչ պարզապես հիանալի է: Խաղացողներն ամբողջությամբ կիսում են մարզչական շտաբի գաղափարները,- հայտնել է Բենիտեսը: