«Չելսիի» ձախ պաշտպան Էշլի Քոուլը, ամենայն հավանականությամբ, ամռանը կլքի ակումբը և կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»:
Լոնդոնյան ակումբի հիմնական կազմում իր տեղը կորցրած Քոուլի և «Չելսիի» միջև նոր պայմանագրի մասին ոչ մի խոսակցություն չկա: Անգլիացի պաշտպանն ամռանը ձեռք կբերի ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ:
The Sun պարբերականի հաղորդմամբ, Էշլին հետաքրքրել է «Ռեալին», որը նրան երկու տարվա պայմանագիր կառաջարկի: