«Ռեալ Մադրիդի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է Գոնսալո Իգուայինով հետաքրքրվող ակումբներին, որ 30մլն եվրոյի դիմաց Իգուայինին չեն կարող ձեռք բերել:
Օրերս մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ «Արսենալը» պատրաստ է 20մլն ֆունտ տրամադրել 25-ամյա արգենտինացուն ձեռք բերելու համար, ով վերջերս «Ռեալից» հեռանալու ցանկություն է հայտնել:
Իգուայինի ծառայություններով լուրջ հետաքրքված է նաև իտալական «Յուվենտուսը», սակայն Պերեսը զգուշացրել է, որ իր աստղին էժան գնով բաց չի թողնի:
-Եթե «Յուվենտուսը» մտածում է 30մլն եվրո առաջարկելու մասին, ապա ավելի լավ կլինի ոչինչ չանի, քանի որ դա բավական չի լինի: Սակայն մենք դեռևս որևէ առաջարկ չենք ստացել Գոնսալոյի վերաբերյալ:. Այդ թվում նաև «Յուվենտուսից»,- Mediaset-ին տված հարցազրույցում հայտնել է Պերեսը: