• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Ռեալն» ուշադիր հետևում է Պայեի խաղին

Դիմիտրի ՊայեՄադրիդի «Ռեալն» ուշադիր հետևում է Եվրոպայի առաջնությունում «Վեստ Հեմի» փլեյմեյքեր Դիմիտրի Պայեի հաջողություններին և հնարավոր է, որ այս ամառ նրան գնելու առաջարկ ներկայացնի։

Մեկնարկային երկու խաղում 14 գոլային պահ ստեղծելով՝ Պայեն շատ մոտ է «Ռեալի» մարզիչ Զինեդին Զիդանի ռեկորդն անցնելուն, ով Եվրո 2004-ում ստեղծել է 15 գոլային պահ։

Ինչպես հայտնում է The Telegraph-ը, չի բացառվում, որ այս ամառ Պայեն միանա իր հայրենակցի թիմին։ Ֆրանսիական ֆուտբոլի լեգենդը բարձր է գնահատում 28-ամյա փլեյմեյքերին և կփորձի ակումբի ղեկավարներին համոզել գումար տրամադրել վերջինիս ձեռք բերելու համար։

Աղբյուրի հաղորդմամբ, հանուն Պայեի «արքայական ակումբը» պատրաստ է բաժանվել միանգամից երկու կիսապաշտպաններից՝ Իսկոյից և Խամես Ռոդրիգեսից և գործնականում արդեն հրաժարվել է «Չելսիի» վինգեր Էդեն Ազարին գնելու մտքից։

«Ռեալից» բացի Պայեին իր թիմում է ցանկանում տեսնել նաև մեկ այլ ֆրանսիացի Արսեն Վենգերը։

Հետաքրքիր փաստեր