
«Տոտտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ լոնդոնյան ակումբ:
«Տոտտենհեմի» ներկայիս մարզիչ Անտոնիո Կոնտեի հեռանալն անխուսափելի է թվում անցած շաբաթ օրը տված հարցազրույցից հետո, երբ «շպորները» բաց թողեցին հաղթանակը իրենց ձեռքից «Սաութհեմպտոնի» դեմ խաղում:
Սպասվում է, որ Կոնտեն կհեռացվի «Տոտտենհեմից» այս միջազգային ընդմիջման ժամանակ, և 76 ամյա Ռեդնապը դեմ չէր լինի «շպորներին» գլխավորել մրցաշրջանի մնացած հատվածում:
«Անկեղծ կլինեմ, կարծում եմ, եթե ինչ-որ մեկը ձեզ հարցնի, դժվար կլինի ասել՝ ոչ»:
«Երբ դու սիրում ես ակումբը, դժվար է դրան «ոչ» ասել, և Ռոյը (Հոջսոնը) և Նիլը (Ուորնոկ) կհամաձայնեն ինձ հետ»,- ասել է Ռեդնապը talkSPORT-ին տված հարցազրույցում:
Հավելենք, որ Ռեդնապը մարզել է «Տոտտենհեմը» 2008-ից 2012 թվականներին: Այժմ Հարրին վեց տարի է, ինչ չի աշխատում։