• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռոբերտո Մանչինին պաշտոնապես հեռացվեց «Սիթիից»

Ռոբերտո ՄանչինիԻնչպես հաղորդում է «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը, ակումբի ղեկավարությունը գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրել է Ռոբերտո Մանչինիին:

Այն, որ Մանչինին չի կարողանա պահպանել իր տեղը «Սիթիում», խոսվում էր Անգլիայի գավաթի եզրափակչում «Ուիգանին» պարտվելուց հետո: Բացի դա, «քաղաքայինները» ընթացիկ մրցաշրջանում չկարողացան պահել չեմպիոնական տիտղոսը, որն առաջնության ավարտից մի քանի տուր առաջ զիջեցին «Մանչեսթեր Յունայթեդին»:

Հայտարարության մեջ ասվում է, որ որոշումը ծանր է եղել ակումբի նախագահ Հալդուն ալ-Մուբարաքի համար: Նշվում է Մանչինիի ձեռքբերումները և այն, որ ակումբը ընթացիկ մրցաշրջանում չկարողացավ ոչ մի նպատակին հասնել, բացառությամն Չեմպիոնների Լիգայի հաջորդ խաղարկության ուղեգիր նվաճելը:

Մանչինին «Սիթի» տեղափոխվեց 2009 թվականին՝ իտալական «Ինտերից»: Պայմանագիրը 3.5 տարվա համար էր: Իտալացի մարզչի ղեկավարությամբ «Սիթին» 1968թ-ից հետո առաջին անգամ հաղթեց Պրեմիեր լիգայում:

Առաջնության վերջին խաղերում և ԱՄՆ-ում անցկացվող մրցաշարի ժամանակ «Սիթիի» մարզչի ժամանակավոր պաշտոնը կզբաղեցնի Մանչինիի օգնական Բրայան Կիդը: Թիմի գլխավոր մարզչի ամենահավանական թեկնածուն համարվում է Մանուել Պելեգրինին, ով ներկա պահին մարզում է «Մալագան»:

Հետաքրքիր փաստեր