• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռոբերտո Մարտինեսը հավատում է «Ուիգանի» ապագային

Ռոբերտո Մարտինես«Ուիգանի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը կարծում է, որ իր ակումբի ապագան անվտանգ է, չնայած թիմը պայքարում է Պրեմիեր Լիգայում մնալու համար:

Անցած հանգստյան օրերին «Ուիգանը», հաղթելով «Մանչեսթեր Սիթիին», նվաճեց Անգլիայի գավաթը: Այնուամենայնիվ, Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում ակումբը գտնվում է վտանգավոր գոտում: Մինչդեռ «Արսենալի» հետ կայանալիք խաղից առաջ Մարտինեսը հասկացրել է, որ չի անհանգստանում ակումբի ապագայի համար:

-Հաղթանակն Անգլիայի գավաթում այն պահերից է, որ փոխեց ֆուտբոլային այս ակումբի պատմությունը: Այս հաջողությունը փոխեց հասարակության կարծիքն «Ուիգանի» մասին: Մենք արդեն ակումբ չենք առանց տիտղոսի:

Այժմ դուք խոսում եք մեր մասին՝ որպես մի ակումբի, որն ունի ամուր հիմք: Ֆինանսական տեսանկյունից այն միշտ էլ այդպիսինն է եղել մեր նախագահ Դեյվ Ուիլանի շնորհիվ: Սակայն «Ուիգանն» այժմ ինքնաբավ է և կարող է հաղթահարել ամեն ինչ:

Նախկինում, եթե ակումբը լքում էր Պրեմիեր Լիգան, ապա կորցնում էր խաղացողներին, բյուջեն, կատարվում էին ֆինանսական կրճատումներ: Սակայն այդպիսի բան այստեղ երբեք տեղի չի ունեցել, և ինչ էլ լինի, «Ուիգանն» առաջիկա մի քանի տարիներին պայքարելու է տիտղոսների համար,- հայտնել է մասնագետը: Daily Mirror

Հետաքրքիր փաստեր