«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը վստահ է, որ իր ակումբը կարող գնալ «Մանչեսթեր Յունայթեդի» և «Մանչեսթեր Սիթիի» ուղղով և դառնալ Պրեմիեր Լիգայի գրանդ ակումբներից մեկը:
Նախորդ մրցաշրջանում Մարտինեսը «Ուիգանում» նվաճեց Անգլիայի գավաթը, իսկ այժմ նա մտադիր է ընդհատել «Էվերթոնի» անտիտղոս տարիների շարքը:
-Ակումբի հաջողությունները սկսվում են առաջին տիտղոսից: Այդպես է եղել «Մանչեսթեր Սիթիի», անգամ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Այդպես է եղել նաև «Բարսելոնայի» հետ, երբ Պեպ Գվարդիոլան առաջին անգամ տիտղոս նվաճեց:
Ես վստահ եմ, որ «Էվերթոնը» նույնպես կարող է հասնել դրան և պայքարել տիտղոսների համար: Մենք պետք է գտնենք այն բանաձևը, որը մեզ հնարավորություն կտա պայքարել մրցանակների համար: «Էվերթոնը» կարող է դառնալ անգլիական ֆուտբոլի գրանդներից մեկը,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: