• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռոբերտո Սոլդադո. «Եթե երիտասարդ լինեի՝ կհեռանայի «Տոտտենհեմից»

Ռոբերտո ՍոլդադոԻսպանացի հարձակվող Ռոբերտո Սոլդադոն խոստովանել է, եթե երիտասարդ լիներ, ապա կմտածեր «Տոտտենհեմից» հեռանալու մասին:

Նախորդ ամռանը 26 մլն ֆունտով գնելով Սոլդադոյին՝ «Տոտտեհեմը» թարմացրեց իր տրանսֆերային ռեկորդը: Սակայն 28-ամյա հարձակվողը դեռ չի արդարացնում սպասելիքները:

«Քարդիֆի» դեմ նախորդ տուրի խաղում Սոլադադոն խփեց Պրեմիեր Լիգայում խաղային իրավիճակից իր երկրորդ գոլը: Ռոբերտոն 4 անգամ էլ աչքի է ընկել 11 մետրանոցից:

-Եթե սա տեղի ունենար, երբ ես 22 տարեկան էի, ապա մեկ ամիս հետո կվերադառնայի տուն, սակայն ես վստահ եմ, որ սա օգտակար փորձ է ինձ համար: Միայն ես եմ մեղավոր, որ լավ մարզավիճակում չեմ, սակայն ամեն ինչ կկարգավորվի: Մենք լավ թիմ ունենք և կարող ենք լավ ավարտել մրցաշրջանը,- ասել է Սոլդադոն: Radio Onda Cero