• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռոբին Վան Պերսին ցանկանում է կարիերան ավարտել «Յունայթեդում»

Ռոբին Վան ՊերսիՀոլանդացի հարձակվող Ռոբին Վան Պերսին խոստովանել է, որ իրեն երջանիկ է զգում «Մանչեսթեր Յունայթեդում» և մտածում է հենց այստեղ էլ կարիերան ավարտելու մասին:

Ռոբինը «Օլդ Թրաֆորդ» է տեղափոխվել անցած ամառ: Այդ պահից 29-ամյա հոլանդացին մասնակցել է 38 խաղի և դարձել 23 գոլի հեղինակ:

Վան Պերսին ոգեշնչված է իր թիմակիցներ Փոլ Սքոուլզի և Ռայան Գիգգսի օրինակներով և ցանկանում է մինչև իր պրոֆեսիոնալ կարիերայի ավարտը խաղալ «Յունայթեդում»:

-Հաջորդ մի քանի տարին ես կխաղամ «Մանչեսթեր Յունայթեդում», հնարավոր է նաև ավելի շատ: «Յունայթեդը» կարող է լինել իմ վերջին ակումբը:

Եվրոպայում մի քանի ակումբներ կան, որտեղ տարեց ֆուտբոլիստներն իրենց լավ են զգում, որտեղ նրանց գնահատում են: Այդ ակումբներից են «Յուվենտուսը», «Միլանը» և այսօրվա «Մանչեսթեր Յունայթեդը»: Դրա համար ով գիտի՝ ինչքան կխաղամ այստեղ:

«Յունայթեդում» յուրաքանչյուր օրն ինձ համար նոր փորձություն է,- ասել է Վան Պերսին: Voetbal International.