Անգլիացի նախկին ֆուտբոլիստ Ռոդնի Մարշը վստահ է, որ Ուեյն Ռունին այլևս լավագույն անգլիացի հարձակվողը չէ, քանի որ նրա տեղը զբաղեցրել է «Լիվերպուլի» հարձակվող Դանիել Սթարիջը:
Ընթացիկ մրցաշրջանում Սթարիջը «կարմիրների» կազմում 19 գոլ է խփել: Երիտասարդ անգլիացին չի մնում Լուիս Սուարեսի ստվերի տակ, իսկ վերջին խաղերում անգամ ավելի արդյունավետ է գործում:
Միաժամանակ 28-ամյա Ռունին առաջվա մակարդակով չի հանդես գալիս: Դեկտեմբերի սկզբից Ռունին Պրեմիեր լիգայում ընդամենը 1 գոլ է խփել: Մարշի կարծիքով, Սթարիջին հաջողվել է շրջանցել իր լեգենդար հայրենակցին:
-Այս պահին Սթարիջը մի գլուխ բարձր է մյուսներից: Ես մեկ տարի առաջ չէի կարծում, որ այսպիսի բան կարող եմ ասել: Նա հիանալի ֆուտբոլ է ցուցադրում: Նա ոչ միայն գոլեր է խփում, այլ նաև գոլային պահեր է ստեղծում մյուսների համար: Պետք է համարձակ լինել և ասել, որ նա Ռունիից անցել է,- ասել է Մարշը: talkSPORT