Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Ռոման Շիրոկովը հայտնել է, որ պատրաստ է լսել Պրեմիեր Լիգայի ակումբների առաջարկը:
Ռոմանը խոստովանել է, որ վաղուց է հավանում անգլիական ֆուտբոլը և ցանկություն չունի տեղափոխվել թոփ ակումբներ: Շիրոկովին բավարարում է նաև Պրեմիեր Լիգայի միջին ակումբը:
-Ինձ կարող է հետաքրքրել Անգլիայի առաջնություն տեղափոխվելու առաջարկը: Իհարկե, միանգամից թոփ ակումբ ինձ ոչ մեկ չի վերցնի: Ինձ կգոհացնի նաև 5-ից 10-րդ հորիզոնականում գտնվող որևէ ակումբ:
Ինձ այժմ դա այդքան էլ չի հետաքրքրում, որքան առաջ, սակայն գործակալները գիտեն իմ ցանկությունը և աշխատում են այդ ուղղությամբ: Եվ ես, և «Զենիթը» պատրաստ ենք քննարկել առաջարկը,- ասել է Շիրոկովը: