«Վեստ Բրոմվիչի» հարձակվող Ռոմելու Լուկակուն խոսել է իր ապագայի մասին:
-Ես դեռ չգիտեմ՝ արդյոք կվերադառնամ «Չելսի» մրցաշրջանի ավարտից հետո, թե ոչ: Չգիտեմ, թե ինչ կորոշի «Չելսին»: Պետք է զրուցել և որոշել, թե ինչն ավելի լավ կլինի իմ կարիերայի համար:
10 օրը մեկ անգամ ես հանդիպում եմ «Չելսիի» ներկայացուցիչների հետ, և պարբերաբար նրանք ասում են ինձ, թե ինչը պետք է բարելավեմ, ինչ է պետք, որպեսզի խաղամ՝ վերադառնալով «Չելսի»:
Դեռ շատ բան կա, որ պետք է բարելավեմ: Ես ընդամենը 19 տարեկան եմ: Հնարավոր է՝ նրանք որոշեն, որ ես ևս մեկ տարով վարձավճարով հանդես կգամ այլ ակումբում: Հնարավոր է ոչ,- հայտնել է Լուկակուն: