• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռոյ Քին. «Մրցավարը ճիշտ որոշում կայացրեց»

Ռոյ Քին«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռոյ Քինը կարծում է, որ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «կարմիր սատանաների» վինգեր Լուիշ Նանիի հեռացումը ճիշտ որոշում էր:

Պորտուգալացու կարմիր քարտը վճռեց խաղի ելքը: Օգտագործելով թվային առավեկությունը «Ռեալը» կարողացավ հաղթել 1:2 հաշվով և դուրս գալ 1/4 եզրափակիչ:

Ֆուտբոլային մասնագետների մի մասը կարծում է, որ թուրք մրցավար Ջյունեյտ Չաքիրի որոշումը սխալ էր: Սակայն Քինը վստահ է, որ մրցավարը կատարել է խախտմանը համարժեք որոշում:

-Մրցավարը ճիշտ որոշում է կայացրել: «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները կարող են մի ամբողջ օր բանավիճել և հակառակը համոզել, սակայն դա վտանգավոր խաղ էր:

Կարևոր չէ՝ պատահական էր, թե միտումնավոր: Դա ոչ մի նշանակություն չունի,- ITV հեռուստաընկերության եթերում ասել է Քինը: