• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռոնալդուն հեռացվել է «Չելսիի» դեմ խաղի հայտացուցակից

«Մանչեսթեր Յունայթեդը» որոշել է հեռացնել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին շաբաթ օրը կայանալիք «Չելսիի» դեմ Պրեմիեր լիգայի խաղից:

Հիշեցնենք, որ Ռոնալդուի համար վերջին տուրում «Յունայթեդի» մեկնարկային կազմում՝ «Տոտտենհեմի» դեմ հաղթական խաղում (2:0) տեղ չկար:

Նույնիսկ հիմնական ժամանակի ավարտին չսպասելով՝ Կրիշտիանուն թողեց իր տեղը փոխարինողների նստարանը ու շտապեց հանդերձարան։ Ըստ լուրերի՝ նույնքան արագ 37-ամյա պորտուգալացին լքել է «Օլդ Թրաֆորդը»։

«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը խոստացել է ուսումնասիրել այս հարցը, իսկ այժմ ակումբը պաշտոնապես հայտարարել է, որ Ռոնալդուն չի հայտավորվի հաջորդ հանդիպման ցուցակում։

Բացի այդ, «Յունայթեդի» համար մեծ նշանակություն ունի ուղևորությունը դեպի «Սթեմֆորդ Բրիջ», քանի որ այժմ Տեն Հագի սաները «Չելսիից» հետ են մնում ընդամենը մեկ միավորով։

Հետաքրքիր փաստեր