«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում կերկարաձգի պայմանագիրը Պրեմիեր Լիգայի գործող չեմպիոնի հետ:
Անցած ամռանը անգլիացին ցանկանում էր հեռանալ «Օլդ Թրաֆորդից»՝ անգամ խոսվում էր «Չելսի» տեղափոխվելու մասին: Սակայն արդյունքնում նա մնաց և կրկին ստանձնեց «մանկույնանցիների» առաջատարի դերը:
Ինչպես հաղորդում է Press Association-ը, Ռունին առաջիկա 48-72 ժամվա ընթացքում նոր պայմանագիր կստորագրի ակումբի հետ: Հիշեցնենք, որ Ուեյնի ներկայիս պայմանագիրը կլրանա արդեն այս ամռանը: