mnatany.am

Նորություններ

Ռունին դժգոհ է «Յունայթեդի» պաշտպանությունից

22.09.2014, 13:30

Ուեյն Ռունի«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Ուեյն Ռունին իր դժգոհությունն է հայտնել «Լեսթեր Սիթիի» դեմ խաղում իր թիմի պաշտպանությունից:

 

Երեկ «կարմիր սատանաները» Պրեմիեր Լիգայի նորեկից 5:3 հաշվով պարտություն կրեցին՝ իրենց դարպասին երկու 11 մետրանոց ստանալով: Ռունին իր խաղընկերներին կոչ է անում պաշտպանությունում ավելի զգոն լինել:

 

-Այս արդյունքը հիասթափեցնող է, քանի որ մենք հաղթում էինք 3:1 հաշվով, իսկ հետո պարտվեցինք: Դա դժվար է ընդունել: Մենք պետք է ավելի լավ խաղայինք որպես թիմ, պետք է այս խաղում հաղթանակ տանեինք:

 

Մենք հիանալի պահեր ունեցանք, գեղեցիկ գոլեր խփեցինք, սակայն հետո կոպիտ սխալներ թույլ տվեցինք պաշտպանությունում: Պետք էր ավելի լավ խաղալ,- ասել է Ռունին: Sky Sports

Տաղանդ, աշխատասիորություն, էգո։ Ինչպե՞ս ղեկավարել Ռոնալդուին

19.09.2021, 16:36

Տաղանդ, աշխատասիորություն, էգո։ Ինչպե՞ս ղեկավարել Ռոնալդուին

«Մանչեսթեր Յունայթեդի» հաջողության ամենակարևոր գրավակններից է, թե ինչպես կկառուցի ու ինչպիսին կլինի Սուլշերի և Ռոնալդուի հարաբերությունը։

կարդալ...

Ռեշֆորդը հեղինակեց իր 83-րդ գոլը Մանչեսթերի կազմում

03.02.2021, 01:00

Ռեշֆորդը հեղինակեց իր 83-րդ գոլը Մանչեսթերի կազմում

Մարկուս Ռեշֆորդը գոլերի քանակով Մանչեսթեր Յունայթեդի կազմում անցավ լեգենդար Էրիկ Կոնտանային։ Երիտասարդ անգլիացին Սաութհեմթոնի դեմ խաղում հեղինակեց իր 83-րդ գոլը մանկունյանցիների կազմում բոլոր մրցաշարերում։

կարդալ...