• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռունին զրկել է վարորդական իրավունքից և դատարանի վճռով կկատարի հանրային աշխատանք

«Էվերթոնի» հարձակվող Ուեյն Ռունին ոչ սթափ վիճակում մեքենա վարելու պատճառով երկու տարով զրկվել է վարորդական իրավունքից և դատարանի վճռով կկատարաի 100 ժամ հանրային աշխատանք։ 

Ճանապարհային ոստիկանությունը Անգլիայի հավաքականի նախկին ավագին անսթափ վիճակում մեքենա վարելուց հայտնաբերել էր սեպտեմբերի 1-ի գիշերը, երբ նա վերադառնում էր խնջույքից։ Ոստիկանական բաժանմունքում մի քանի ժամ մնալուց հետո Ուեյնը ազատ էր արձակվել գրավի դիմաց։

Ինչպես հայտնում է The Independent-ը, այսօր 31-ամյա Ռունին կանգնել է դատարանի առջև և ամբողջությամբ ընդունել է իր մեղավորությունը։ Սակայն դա նրան չի ազատել պատժից։

Այս պարագայում, Ռունին առաջիկա երկու տարիների ընթացքում ստիպված կլինի երթևեկել տաքսիներով կամ անձնական վարորդի հետ։ Բացի այդ, առաջիկա 12 ամսվա ընթացքում Ուեյնը 100 գումարային ժամ հանրային աշխատանք կկատարի։

-Այսօրվա դատական նիստից հետո ես ցանկանում եմ հրապարակավ ներողություն խնդրել իմ անթույլատրելի արարքի համար։ Դա միանգամայն սխալ էր։

Ես արդեն ներողություն եմ խնդրել իմ ընտանիքից, մարզչից, ակումբի նախագահից։ Այժմ ցանկանում եմ ներողություն խնդրել բոլոր երկրպագուներից և բոլոր բոլորից, ովքեր իմ կարիերայի ընթացքում աջակցել են ինձ: Իհարկե, ես ընդունում եմ դատարանի վիճիռը,- ասել է Ռունին։