• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սալահը բաց կթողնի Աֆրիկայի գավաթի առաջիկա երկու հանդիպումները

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը խորը բուժզննումից հետո բաց կթողնի Եգիպտոսի հավաքականի առաջիկա երկու հանդիպումները Աֆրիկայի գավաթում։

Հիշեցնենք, որ Սալահին ստիպված եղան փոխարինել Գանայի հավաքականի դեմ խաղում, որը ավարտվեց ոչ-ոքի արդյունքով՝ (2:2):

Եգիպտոսի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական հաղորդագրությունից հետեւում է, որ խորը հետազոտության արդյունքում պարզվել է, որ 31 ամյա հարձակվողը ազդրի վնասվածք է ստացել։

Այսպիսով, Սալահն այժմ բաց կթողնի հաջորդ երկուշաբթի B խմբում Կաբո Վերդեի դեմ հանդիպումը և 1/8-րդ եղրափակչի հանդիպումը, եթե եգիպտացիները հասնեն այնտեղ:

Եթե ​​Եգիպտոսի կանխատեսումը ճշգրիտ լինի, ապա Սալահը կկարողանա խաղադաշտ վերադառնալ փետրվարի 2-3-ը կայանալիք Աֆրիկայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ հանդիպմանը:

Խմբային փուլի առաջին երկու հանդիպումներում եգիպտացիները վաստակել են ընդամենը երկու միավոր, ուստի նրանց նույնիսկ փլեյ-օֆֆի մուտքը երաշխավորված չէ:

Ավելացնենք, որ Եգիպտոսի հավաքականը յոթ անգամ հաղթել է Աֆրիկայի գավաթը, սակայն վերջին անգամ դա տեղի է ունեցել 2010 թվականին՝ Սալահի միջազգային մակարդակով նորամուտից մեկ տարի առաջ:

Հետաքրքիր փաստեր