«Տոտտենհեմ» 1-0 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)
15.08.2021, 21:22
Այսօր, 19:00
10.03.2018, 14:39
«Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը և «Բրայթոնի» գլխավոր մարզիչ Քրիս Հյութոնը ճանաչվել են Պրեմիեր Լիգայի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ և լավագույն մարզիչ, համապատասխանաբար։
Ձմեռվա վերջին ամսում Սալահը 3 խաղ անցկացրեց Պրեմիեր Լիգայում՝ դառնալով 4 գոլի և 2 գոլայի փոխանցման հեղինակ։ Եգիպտացու հարվածներից տուժեցին «Տոտտենհեմը», «Սաութհեմպտոնը» և «Վեստ Հեմ Յունայթեդը»։
Պրեմիեր Լիգան ըստ արժանավույն գնահատեց Մոհամեդի արդյունավետությունը՝ նրան ճանաչելով ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Սալահի համար սա ընթացիկ մրցաշրջանում երկրորդ մրցանակն է։
Նույնքան հաջող էր ամիսը նաև «Բրայթոնի» և իր մարզիչ Քրիս Հյութոնի համար։ «Վեստ Հեմի», «Ստոկ Սիթիի» և «Սուոնսիի» դեմ խաղերում 7 միավոր վաստակելով՝ «Բրայթոնը» գործնականում ապահովեց իր տեղը Պրեմիեր Լիգայի հաջորդ մրցաշրջանում։
Վերջապես, ամսվա լավագույն գոլի հեղինակ ճանաչվեց «Տոտտենհեմի» կիսապաշտպան Վիկտոր Վանյաման «Լիվերպուլի» դարպասը խփած գոլով։
15.08.2021, 21:22
11.02.2021, 21:50