«Քուինս Պարկ Ռեյնջերսի» պաշտպան Քրիստոֆեր Սամբան հայտնել է, որ ակումբում եղած 10 օրը բավական էր, որպեսզի հասկանար, որ «ՔՊՌ»-ն ի զորու է պահպանել իր տեղը Պրեմիեր Լիգայում:
Մրցաշրջանի ավարտից 13 տուր առաջ «ՔՊՌ»-ն գտնվում է աղյուսակի վերջին հորիզոնականում և 6 միավոր է հետ 17-րդ հորիզոնականում գտնվող «Ռեդինգից»: Հարի Ռեդնապի գալուց հետո «ռեյնջերները» Պրեմիեր Լիգայում ընդամենը մեկ հաղթանակ են տարել:
Սակայն Սամբան, ում «ՔՊՌ»-ն «Անժիից» գնեց 12.5 մլն ֆունտով, վստահ է, որ իրենց կհաջողվի պահպանել տեղը Պրեմիեր Լիգայում:
-Այժմ ես վստահ եմ, որ մենք կարող ենք պահպանել մեր տեղը Պրեմիեր Լիգայում: Այստեղ տեղափոխվելուց հետո ընդամենը 5 օր եմ մարզվել: Այստեղ ավելի հետաքրքիր է ֆուտբոլը, քան Ռուսաստանում:
Հաճելի էր գնդակ բաց չթողնել «Նորվիչից», սակայն գոլազուրկ ոչ-ոքին ինձ մի փոքր տխրեցրեց,- ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Սամբան: