«Սանդերլենդն» առաջարկություն է արել «Ուդինեզեի» հարձակվող Մատեյ Վիդրային վարձավճարով իրենց ակումբ տեղափոխվելու համար:
Ավարտված մրցաշրջանում 21-ամյա Մատեյը վարձավճարով խաղացել է Չեմպիոնշիփում հանդես եկող «Ուոթֆորդում» և խփել է 22 գոլ: Լուրերի համաձայն, իտալական ակումբը գնահատում է իր աճող աստղին 8 մլն ֆունտ:
Վիդրան չի թաքցնում, որ ցանկանում է շարունակել խաղալ Անգլիայում, բայց արդեն Պրեմիեր Լիգայի մակարդակով: «Սանդերլենդը» կարող է գերազանց հարթակ լինել տաղանդավոր չեխի համար:
-Ճիշտ է, որ «Սանդերլենդը» հետաքրքրված է: Ներկա պահին նրանք հետաքրքվում են վարձակալման համար: Հիմա նրանք չեն ցանկանում գումարներ ծախսել: Ես գիտեմ Դի Կանիոյին, երբ նա դեռ խաղում էր, քանի որ ես Թոմաշ Ռեպկայի գործակալն էի, ով նույնպես հանդես էր գալիս «Վեսթ Հեմում»: Ինչպես նաև, այդ ժամանակ իմ հաճախորդն էր Չեխիայի հավաքականի խաղացող Լուկաշ Մագերը, ով տեղափոխվեց «Սվինդոն»,- հայտնել է գործակալ Օնդրեյ Հովանեցը: