«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ Պրեմիեր Լիգայում «Սանդերլենդի» դեմ խաղում կդիմի ռոտացիայի:
Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում «Բավարիայի» դեմ խաղից հետո «զինագործները» հանգստանալու համար ընդամենը երկու օր ունեցան: Վաղվա խաղում կազմ կվերադառնա Օլիվյե Ժիրուն, կլինեն նաև այլ փոփոխություններ:
-Մենք միանշանակ փոփոխություններ կանենք: Սակայն դեռևս չգիտեմ, թե ինչ չափով: Կարող եմ հստակ ասել, որ չի խաղա Կիերան Գիբսը, ով նախորդ խաղում վնասվածք ստացավ: Բացի այդ մեզ կմիանա Արտետան, ով որակազրկում ուներ:
Հավանական է նաև, որ դաշտում կտեսնեք Ժիրուին,- ասել է Վենգերը: Sky Sports