Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրում առաջատար «Չելսին» հյուրընկալվել էր վերջին հորիզոնականում գտնվող «Սանդերլենդին»։
«Ազնվականները» նվազագույն հաշվով հաղթանակ տարան մրցակցի հարկի տակ և վաստակեցին հերթական 3 միավորը։ «Չելսիի» հաղթական գնդակը 40-րդ րոպեին խփեց Սեսկ Ֆաբրեգասը։
Այս հանդիպումից հետո Անտոնիո Կոնտեի թիմը՝ վաստակած 40 միավորով կշարունակի գլխավորել աղյուսակը։
Գոլ․ Ֆաբրեգաս՝ 40ր։