Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր վտանգավոր գոտում գտնվող «Սանդերլենդին»։
Խաղն անցավ մանկունյանցիների զգալի առավելությամբ, որոնք 3 անպատասխան գնդակ ուղրակեցին «սև կատուների» դարպասը։ Հանդիպման հաշիվը 30-րդ րոպեին բացեց շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը։ Երկրորդ խաղակեսի մեկնարկին իր թիմի առավելությունը կրկնապատկեց Հենրիխ Մխիթարյանը, իսկ հանդիպման վերջին րոպեին Մարկուս Ռաշֆորդը հաշիվը դարձրեց 0-3։
Այս հաղթանակից հետո Ժոզե Մոուրինյոյի թիմը՝ վաստակած 57 միավորով բարձրացավ 5-րդ հորիզոնական։
Գոլեր․ Իբրահիմովիչ՝ 30ր, Մխիթարյան՝ 46ր, Ռաշֆորդ՝ 89ր
Հեռացում․ Լարսոն՝ 43ր։