«Տոտտենհեմի» կիսապաշտպան Սանդրոն մեկնել է իր նախկին ակումբ «Ինտերնասիոնալ»՝ բուժելու ծնկի վնասվածքը:
Հունվարին Սանդրոն վնասվածք էր ստացել «Քուինս Պարկ Ռեյնջերսի» հետ խաղի ժամանակ (0:0), որի պատճառով ֆուտբոլիստը ստիպված էր ժամկետից շուտ ավարտել մրցաշրջանը:
Բրազիլացին ստիպված էր վիրահատվել և այժմ մեկնել է հայրենիք՝ վերականգնելու ուժերը:
-Ծանոթ իրավիճակը պետք է ինձ օգնի: «Տոտտենհեմը» ճանաչում է «Ինտերնասիոնալի» անձնակազմին և թե ինչպես են նրանք բուժում խաղացողներին: Այդ իսկ պատճառով ինձ թույլատրեցին մեկնել այնտեղ,- հայտնել է Սանդրոն Globo Esporte-ին տված հարցազրույցի ժամանակ: