• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սանտոնը կմնա «Նյուքասլում» առնվազն մեկ մրցաշրջան

Դավիդե Սանտոն«Նյուքասլի» պաշտպան Դավիդե Սանտոնի գործակալը հայտնել է, որ հաջորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը կմնա «Սեյնտ Ջեյմս Պարկում»:

Վերջին ժամանակներս մամուլում շատ է խոսվում այն մասին, որ Սանտոնը տեղափոխվում է այս կամ այն իտալական ակումբ: Անձամբ Սանտոնն ինքն էլ դեմ չէ յուղ լցնել կրակի վրա: Վերջերս նա խոստովանեց, որ կդիտարկի հայրենիք վերադառնալու տարբերակը, եթե նրա ծառայություններով հետաքրքրվի «Միլանը»:

Մինչդեռ խաղացողի պաշտոնական ներկայացուցիչ Ռենցո Կոնտրատտոյի խոսքերով Սանտոնը կանցկացնի «Նյուքասլում» առնվազն ևս մեկ մրցաշրջան:

-Կարծում եմ, որ Դավիդեն կմնա Անգլիայում, որովհետև «Նյուքասլը» նրա վրա հույս դնում է հաջորդ մրցաշրջանում:

Ակումբում ենթադրում են, որ նա առաջվա պես առաջընթացի մեծ հնարավորություններ ունի,- հայտնել է գործակալը: