Երեկ Ռոնալդ Կումանը «Սաութհեմպտոնը» գլխավորելու առաջարկին տվել է իր համաձայնությունը: Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, 51-ամյա հոլանդացու և «Սաութհեմպտոնի» միջև առաջին կապը հաստատեվել է դեռ երկու շաբաթ առաջ: Սակայն հետո որոշակի խնդիրներ առաջացան կապված տրանսֆերային բյուջեի չափի հետ:
Այնուամենայնիվ ուրբաթ օրը կողմերը կարողացան ընդհանուր հայտարարի գալ: «Սաութհեմպտոնի» սեփականատեր Կատերինա Լիբխերը «Վալենսիայի» և ՊՍՎ-ի նախկին մարզչին խոստացել է, որ կազմը թարմացնելու համար բավական գումար կտրամադրի:
Սպասվում է, որ հանգստից վերադառնալուց հետո Կումանը պայմանագիր կստորագրի «Սաութհեմպտոնի» հետ: