«Սաութհեմպտոնը» «Մանչեսթեր Յունայթեդին» առաջարկել է հարձակվող Խավիեր Էրնանդեսին փոխանակել ձախ պաշտպան Լյուկ Շոուի հետ:
«Մանկունյանցիները» չեն թաքցնում իրենց հետաքրքրությունը 18-ամյա Շոուի նկատմամբ, ում տրանսֆերի համար բանակցությունները վերսկսել են անցած շաբաթ: Իր հերթին «Սաութհեմպտոնը» Լյուկի համար 30 մլն ֆունտ է պահանջում, միաժամանակ հետաքրքրվելով Էրնանդեսի ծառայություններով, ում ապագան «Յունայթեդում» հարցականի տակ է: Daily Mirror-ի հաղորդմամբ, «Սաութհեմպտոնն» արդեն հայտնել է ֆուտբոլիստներին փոխանակելու մտադրության մասին:
Ավելացնենք, որ Մեքսիկայի հավաքականի հարձակվողը գտնվում է նաև «Վալենսիայի» և «Ինտերի» ուշադրության կենտրոնում: