Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրի այսօրվա միակ խաղը տեղի ունեցավ «Սուրբ Մարիամի» մարզադաշտում, ուր տեղի «Սաութհեմպտոնը» հյուրընկալել էր մայրաքաղաքը ներկայացնող «Վեստ Հեմ Յունայթեդին»:
Թիմերին չհաջողվեց մրցակցի դարպասը գրավել և խաղն ավարտվեց գալազուրկ ոչ-ոքիով:
Այս խաղից հետո երկու ակումբներն էլ միավորների քանակը հասցրեցին 5-ի: