Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրում գործող չեմպիոն «Չելսին» հյուրընկալվել էր 7-րդ հորիզոնականում գտնվող «Սաութհեմպտոնին»։
Լոնդոնյան ակումբը կամային հաղթանակ տարավ «Սեյնթ Մերիս» մարզադաշտում։ Հանդիպման հաշիվը 42-րդ րոպեին բացեց Շեյն Լոնգը։ 75-րդ րոպեին Սեսկ Ֆաբրեգասը խփեց պատասպան գնդակը՝ վերջ դնելով Ֆրեյզեր Ֆոսթերի չոր խաղերի շարքին, իսկ խաղավարտից 1 րոպե առաջ սերբ պաշտպան Բրանիսլավ Իվանովիչը խփեց իր թիմի հաղթական գնդակը։
Այս հանդիպումից հետո «Չելսին»՝ վաստակած 36 միավորով ընթացիկ մրցաշրջանում առաջին անգամ մտավ լավագույն տասնյակ։
Գոլեր․ Լոնգ՝ 42ր, Ֆաբրեգաս՝ 75ր, Իվանովիչ՝ 89ր։