Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրի վերջին խաղում «Տոտտենհեմը» հյուրընկալվել էր 8-րդ հորիզոնականում գտնվող «Սաութհեմպտոնին»։
«Սեյնթ Մերիսում» երկու տարբեր խաղակեսերի ականատես եղանք։ Առաջինում հավասար պայքար էր՝ երկուստեք վտանգավոր պահերով։ 2-րդ րոպեին դաշտի տերերը Վիրջիլ Վան Դեյկի գոլով առաջ անցան հաշվի մեջ։ 19-րդ րոպեին Դելե Ալին գլխի հարվածով խփեց պատասխան գնդակը։
Ընդմիջումից հետո նախաձեռնությունն ամբողջությամբ անցավ հյուրերի կողմը։ Դուբլի հեղինակ դարձավ Ալին, մեկական անգամ էլ աչքի ընկան Հարի Քեյնը և Հին Մին Սոնը։
Այս հաղթանակից հետո «Տոտտենհեմը»՝ վաստակած 36 միավորով կշարունակի հետապնդել լավագույն քառյակին։
Գոլեր․ վան Դեյկ՝ 2ր, Ալի՝ 19ր, 87ր, Քեյն՝ 52ր, Սոն՝ 85ր։